Հունաստանի նորանշանակ վարչապետն ու ֆինանսների նախարարը հայտնվել են հիվանդանոցում: Վարչապետ Անտոնիս Սամարասի աչքն են վիրահատել, իսկ ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը հանկարծակի որովայնային սուր ցավեր, գլխապտույտ ու սրտխառնոց է զգացել: Հիվանդության պատճառով հետաձգվել է նրա` պաշտոնը ստանձնելու արարողությունը: